Իտալիայում «5 աստղի շարժումը» պարտվել է տեղական ընտրություններում
Իտալիայի առաջատար ընդդիմադիր «5 աստղի շարժումը» ուժը ջախջախիչ պարտություն է կրել հունիսի 11-ին տեղի ունեցած վարչական ընտրություններում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Քվերակությունը անցկացվել է չորս քաղաքներում՝ Պալերմոյում, Ջենովայում, Կատանզարոյում, Լակուիլայում: Ընտրություններին մասնակցել են ավելի քան 9 միլիոն իտալացիներ, ովքեր ընտրել են քաղաքագլուխներ, մարզային պատգամավորներ:
Լրատվամիջոցը հղում անելով «Rai» հեռուստառադիոընկերությանը, հայտնում է, որ «5 աստղի շարժման» թեկնածուները պարտություն են կրել և չեն անցել երկրոդ փուլ՝ զբաղեցնելով երկրոդ կամ չորրորդ տեղը յոթ խոշոր քաղաքներում, որտեղ տեղի է ունեցել քվեարկությունը: Բացի նշված կնետրոններից ընդդիմությունը չի կարողացել հաղթել նաև Պարմայում, Վերոնայում և Տարանտոյին:
Ընտրություննրի երկրորդ փուլը տեղի կունենա հունսի 25-ին, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն աջ կենտորնամետ և ձախ կենտրոնամետ կոլաիցիաները: