«Երկիր Ծիրանին» Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ նիստ կգումարի
Այսօր՝ հունիսի 12-ին, քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ««Երկիր Ծիրանի» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ չի մասնակցելու նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:
Փոստանջյանը տեղեկացրեց, որ նույն ժամին իր խմբակցությունը նիստ է գումարելու:
Ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն էլ հայտնեց, որ իրենց ուժը մասնակցելու է երդման արարողությանը:
«Չեմ կարծում, թե մասնակցելով կամ չմասնակցելով Երևանի համար կարևոր խնդիր ենք լուծում»,- հավելեց Բախշյանը: