Ես անհամբեր սպասում էի լինել մեր նոր տանը. Մելանյա Թրամփն արդեն Սպիտակ տանն է (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը որդու՝ Բարոնի հետ տեղափոխվել է Սպիտակ տուն: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Մելանյան իր թվիթերյան էջում կիսվել է Սպիտակ տան տեսարանով արված լուսանկարով և մեկնաբանել այն՝ «Ես անհամբեր սպասում էի լինել մեր նոր տանը»:
Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի կինը Նյու Յորքից տեղափոխվելու է Սպիտակ տուն իր 10-ամյա որդու հետ:
Looking forward to the memories we'll make in our new home! #Movingday pic.twitter.com/R5DtdV1Hnv
— Melania Trump (@FLOTUS) 12 июня 2017 г.