Քեթի Փերրին ցանկացել է ինքնասպանություն գործել
Նոր «Witness» ալբոմի թողարկմանն ընդառաջ 32-ամյա Քեթի Փերրին որոշել է երկրպագուներին հնարավորություն տալ իր կյանքը ներսից տեսնելու և սկսել է կարճ տեսանյութեր ձայնագրել իր առօրյայից միկրոբլոգի համար, նաև ուղիղ միացումներ է անցկացնում, օրինակ՝ հոգեբանին կատարած այցը վերջերս: Այս մասին գրում է «Grazia»-ն:
Ավելի ճիշտ հոգեբանն այցելել է շտաբ-բնակարան, որտեղ Քեթին ձայնագրում է իր տեսանյութերը: Սեանսի ժամանակ բժիշկը խոսել է նրա հետ Քեթիի և նրա ծնողների բարդ հարաբերությունների մասին, ինչպես նաև նրանք քննարկել են ալկոհոլայն կախվածության դեմ պայքարը:
Խոսակցությունն այնքան է ազդել երգչուհու վրա, որ նա արտասվել է, սակայն եթերը չի անջատել: Բացի այդ, նա անթաքույց ասել է, որ նախկինում նույնիսկ ինքնասպանություն կատարելու մասին մտքեր է ունեցել: «Ես ամաչում եմ, որ այդպիսի մտքեր եմ ունեցել ինքնասպանության մասին: Ես դեպրեսիայի մեջ էի»,- անկեղծացել է նա:
Բացի հոգեբանական սեանսից, Քեթին նաև ծանոթացրել է երկրպագուներին, թե ինչպես է յոգայով զբաղվում: