ԱՄՆ-ի կազմում կարող է ընդգրկվել ամբողջական պետություն
Պուերտո-Ռիկոյի կղզեխմբում, որը գտնվում է Կարիբյան ծովում, հանրաքվե է սկսվել: Հանրաքվեն առաջարկում է որոշել տարածքի ճակատագիրը, որն ազատ միացել է ԱՄՆ-ին: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Որպես ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դրա կազմի մեջ մտնելուն կողմ է իշխող կուսակցությունը: Նրանք ենթադրում են, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի լուծել ֆինանսական դժվարությունները:
Երկրորդ տարբերակը ենթադրում է ներկայիս կարգավիճակի պահպանումը, իսկ երրորդը՝ հոկտեմբեր ամսին քվեարկության լրացուցիչ փուլի անցկացումը, որի ժամանակ բնակիչները կկարողանան քվեարկել Պուերտո-Ռիկոյի լիիրավ անկախության համար:
Քաղաքացիների կամքի դրսևորումը չի նշանակում վերջնական որոշում: Այն միայն խոհրդատվություն կլինի ԱՄՆ Կոնգրեսի համար, որը կարող է շատ հանգիստ չեղարկել որոշումը: