Իրանն ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ն օժանդակում է «ԻՊ»-ին
Իրանի զինված ուժերի ղեկավարի տեղակալ Մուստաֆա Իզադին հայտնել է, որ երկրի իշխանություններն ունեն վկայություններն այն բանի, որ ԱՄՆ-ն անմիջական կերպով աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Մերձավոր Արևելքում: Իզադիի խոսքերը հրապարակել է «FARS» լրատվական գործակալությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք փաստաթղթեր և տեղեկություն ունենք, որոնք վկայում են ամերիկյան իմպերիալիզմի ուղիղ աջակցության մասին տարածաշրջանում այդ զազրելի հոսանքին, որը փլուզեց իսլամական երկրները և ստեղծեց մասսայական սպանությունների և բախումների ալիք»,-նշել է Իրանի զինուժի ներկայացուցիչը:
Նշենք, որ նախորդ շաբաթ արաբական մի շարք երկրներ ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրեցին Կատարին, սակայն Իրանը չմիացավ նրանց, հակառակը, երկրի իշխանությունները խոստացել են օգնել Դոհային և արդեն մի քանի ինքնաթիռով օգնություն են ուղարկել: