Ուկրաինան կգնի Նորվեգիայի գազը
Ուկրաինան պատրաստվում է 2022 թվականից գազ ներկրել Նորվեգիայից: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի և արդյունաբերության նախարարի խորհրդական Մաքսիմ Բելյավսկին: Այս մասին գրում է «RNS»-ը:
«Ուկրաինա գազի ուղիղ հոսքն այժմ իրականություն է՝ սկսած 2022 թվականից: Մեզ մնում է կառուցել Ուկրաինայի և Լեհաստանի միջև միակցիչներ: Աշնանը պետք է սկսեն խողովակներ գնել»,- գրել է ֆեյսբուքյան իր էջում նա:
Ուկրաինան դադարել էր ռուսական գաղ գնել 2015 թվականի նոյեմբերի 25-ից: «Газпром» ընկերությունը և Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը բազմիցս իրենց անհանգստությունն են արտահայտել Ուկրաինայում ստորջրյա գազի պահպանման ոչ բավարար ծավալի հարցի շուրջ՝ դեպի Եվրոպա գազի տրանզիտի անվտանգության ապահովման համար աշուն-ձմեռ ժամանակահատվածում: