Լոնդոն ուղևորվող ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
«А320» ինքնաթիռի անձնակազմը, որն ուղևորվում է Մարաքեշից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն, հաղորդել է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «AirNav» ավիանավիգացիոն համակարգին:
Ինքնաթիռը պատկանում է բրիտանական «British Airways» ավիաընկերությանը:
Այս պահին մանրամասներ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռում, դեռևս չեն հրապարակվել: