Հայաստանը մի՛ սիրեք երեկվա, այսօրվա ու վաղվա իշխանություններով, Հայաստանը հայրենիք է
Հայաստանը բնակմակերես չի, ինպես նաև գերեզմնատեղ չի, այն նաև ման գալու տեղ չի, Հայաստանը հայրենիք է: Հայաստանին մի՛ սիրեք միայն ամռանը ու խորը ծերության տարիներին, Հայաստանը սիրեք տարվա բոլոր եղանակներին, եկեք Հայաստան թեկուզ ձմռանը, Հայաստանը սիրեք ձեր կյանքի տարբեր փուլերում, այլ ոչ միայն ծերության տարիներին, իբրև վերջին հանգրվան:
Աշխարհի մնացած երկրները չգիտեմ, բայց Հայքը Աստվածածին երկիր է, այստեղ էներգետիկ դաշտը շատ ավելի հզոր է, այստեղ դու երբեք քեզ անպաշտպան չես զգա:
Հայաստանը մի՛ սիրեք երեկվա, այսօրվա ու վաղվա իշխանություններով, Հայաստանը սիրեք սահմանում կանգնած զինվորով ու այդ ժամանակ կհասկանաք, թե ինչ գանձ է, ինչ Աստծո պարգև է Հայաստանը հայ ժողովուրդին: Բոլոր դրսի հայերին այս սեզոնին ասեմ՝ բարի գալուստ հայրենիք:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք