Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ոչնչացնել ԱՄՆ-ի ավիակիրները
Ավիակիրներն ԱՄՆ-ի ռազմական ուժի խորհրդանիշներից եկն են, սակայն ավելի լուրջ հակառակորդների հետ բախման դեպքումդրանք կարող են լուրջ վնասներ կրել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «National Interest»-ի հոդվածին:
Հոդվածում նշվում է, որ գործողությունների համար ավիակիրը պետք է բավականին մոտենա թիրախին: Հակառակորդի մոտեցումը ափամերձ հատվածին կարող է նավը վտանգի ենթարկել: Օրինակ՝ չինական «DF-21D» հականավային բալիստիկ հրթիռը կարող է 1450 կիլոմետր հեռավորության վրա գործել: Որոշ գնահատականներով՝ այսպիսի հրթիռի նույնիսկ մեկ արձակումը կարող է ոչնչացնել ավակիրը:
Ավիակիրների համար մեծ սպառնալիք են ներկայացնում նաև ստորջրյա նավակները: Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այսպիսի մի քանի նավեր կային: