Սիրուշոն, փոքրիկ երաժիշտ Մերին ու հյուրասեր կոնդեցին՝ «НТВ»-ի «Поедем, поедим!» հաղորդաշարում (տեսանյութ)
«НТВ»-ի «Поедем, поедим!» հաղորդաշարի անձնակազմը կրկին այցելել է Հայաստան: Այս անգամ հաղորդավար Ջոն Ուորենը Երևանում հանդիպել է Սիրուշոյին: Երգչուհու հետ նա հետ զարդ է պատրաստել, Կասկադում լսել, թե ինչպես է նվագում Մերի Մուսինյանը, ինչպես նաև այցելել Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդ, որտեղի բնակիչներից մեկը Ջոնին զարմացրել է իր հյուրընկալությամբ:
Հաղորդավարը եղել է նաեւ Սևանում, որտեղ ձուկ է բռնել և խեցգետնի քաբաբ համտեսել, ինչպես նաև լավաշ թխել և տոլմա պատրաստել «ArmComedy»-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանի հետ: