Թուրքիայում 18 մարդ ձերբակալվել է «ԻՊ»-ի հետ կապ ունենալու մեղադրանքով
Թուրքիայում ոստիկանությունը Ստամբուլի տարբեր հատվածներում ձերբակալել է 18 մարդու ովքեր կասկածվում են «ԻՊ»-ի ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Բոլոր կասկածյալները տարվել են ոստիկանության բաժանմունք հարցաքննության։ Նրանք կասկածվում են Սիրիայում ահաբեկչական գործողություններին մասնակցություն ունենալու մեջ։
Բացի այդ թուրքական իրավապահները Քիլիս նահանգում ձերբակալել են ևս 5 մարդու, ովքեր փորձել են ապօրինի հատել Սիրիայի սահմանը։
Ըստ ժանդարմերիայի նրանք գրոհայիններ են։