Պորոշենկոն բացել է «Եվրամիության դռները» Սլովակիայի սահմանին
Ուկրաինայի նախագահ Պյորտր Պորոշենկոն մեծ արարողությամբ բացել է խորհրդանշական «ԵՄ-ի դռները» Սլավակիայի սահմանին։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Երկու երկրների անցակետում՝ Ուժգորոդում, հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկին։ Պորոշենկոն բացել է «ԵՄ-ի դուռը» և ձեռքը մեկնած գնացել Կիսկին ընդառաջ։
«Սրան մենք շատ երկար ժամանակ ենք սպասել և սա պատմական պահ է։ Մենք ոչնչացրեցինք թղթե վարագույրը Ուկրաինայի և Եվրոպայի միջև եղած։ Սա նշանակում է, որ Ուկրաինայում հսկայական բարեփոխումներ են լինելու։ Մենք աշխատելու ենք մեր եվրոպացի ընկերների հետ, որ փոխենք մեր երկիրը։ Եվրամիության դուռը արդեն բաց է 45 միլիոնանոց ուկրաինական ժողովրդի համար։ Շնորհավորում եմ բոլորիդ»,-ասել է Պորոշենկոն իր ելույթի ժամանակ։
Եվրոպա գնալու համար այժմ ուկրաինացիներին հարկավոր է միայն կենսաչափական անձնագիր։ Նրանք Եվրոպա կարող են մտնել առանց վիզայի։