Արծվիկ Մինասյանն անհարմար վիճակում հայտնվեց նիստերի դահլիճում
ԱԺ-ում կիսադատարկ դահլիճում քննարկումների ժամանակ ներս մտավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և հերթագրվեց մտքերի փոխանակման համար:
Ինչի կապակցությամբ նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց.
-Ընդդիմությունը եկավ, իր հարցերն էլ հետը:
Այդ պահին զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին տեսնելով՝ ՀՅԴ-ական պատգամավորը մտածեց, թե «Նվազագույն աշխատավարձի» օրենքի նախագիծն է քննարկվում և սկսեց հարցեր տալ այդ օրենքից, այնինչ նախարարը զեկուցում էր «Կուտակային կենսաթոշակի» օրենքի նախագիծը:
Մինասյանը ներողություն խնդրեց, որ շփոթել է նախագծերը: