Իրանը պարենմթերքով 5 ինքնաթիռ է ուղարկել Քաթար
Թեհրանը պարենմթերքով 5 ինքաթիռ է ուղարկել Քաթար, որի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Պարսից ծոցի երկրները։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի իշխանությունները հայտնել են իրենց պատրաստակամությունը Քաթարին պարենմթերքով աջակցելու հարցում։
«Ներկայումս 5 ինքնաթիռով Քաթար է ուղարկվել միրգ և բանջարեղեն, յուրաքանչյուրը տեղափոխում է մոտ 90 տոննա բեռ»,-ասել է Իրանի « Air Shahrosh Noushabadi» ավիաընկերության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։