Բրիտանացի քաղաքագետը կերել է սեփական գիրքը (տեսանյութ)
Մայիսին բրիտանացի քաղաքագետ Մեթյու Գուդվինը թվիթերյան իր էջում խոստացել էր,, որ կուտի «Brexit»-ի մասին իր գիրքը, եթե լեյբորիստները հավաքեն ձայների գոնե 38 տոկոսը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որոնցում լեյբորիստները հավաքել էին ձայների 40 տոկոսը, Գուդվինին օգտատերերը հիշեցրել էին իր խոսքերը:
Քաղաքագետը պահել էր իր խոստումը՝ նշելով, որ այն 2 տոկոսը, որոնցում ինքը սխալվել էր, իրականում մեծ էին: «Ես խոսքի մարդ եմ, այդ պատճառով կնստեմ այստեղ և կուտեմ իմ գիրքը, իսկ դուք շարունակեք»,- ասել է Գուդվինը՝ ուղիղ եթերով դիմելով «Sky News»-ի հաղորդավարներին:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ պահպանողականները հավաքել էին ձայների 42.4 տոկոսը և 318 մադատ, իսկ լեյբորիստները՝ 40 տոկոս ձայն և 262 մանդատ խորհրդարանում:
This man just ate (some of) his book live on Sky News after making an incorrect #GE2017 prediction @GoodwinMJ pic.twitter.com/13IaFLaJvx
— Sky News (@SkyNews) 10 июня 2017 г.