Իրանում ոչնչացվել է ահաբեկիչների պարագլուխը
«PressTV»-ն, հղում տալով Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիին, տեղեկացնում է, որ իրանական ուժայիններին հաջողվել է նախօրեին ոչնչացնել հունիսի 7-ին Թեհրանում ահաբեկչություններ իրագործած խմբավորման պարագլխին:
Հիշեցնեմ, որ Թեհրանում Խորհրդարանի շենքի և իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում ահաբեկչությունների հետևանքով սպանվել էր 17 և վիրավորվել 43 մարդ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: