Ղրիմի ափերին զբոսանավի և նավակի բախման հետևանքով երկու մարդ է զոհվել
Զբոսանավի և նավակի բախման հետևանքով երկու մարդ է մահացել, ևս երեքը վիրավորվել: Սեպքը տեղի է ունեցել Սև ծովի ափին` Ղրիմի մերձակայքում: Այս մասին գրում է «РиаНовости»-ն:
«Կերչի շրջանում բախվել են երկու` չափերով փոքր նավեր: Նախնական տվյալներով` մահացել է երկու մարդ, 8 մարդ, այդ թվում նաև երեխաներ, հասցվել են ափ, նրանցից երեքը հոսպիտալացվել են»,- հայտնել է աղբյուրը:
Ղրիմի ԱԻՆ-ի գլխավոր կայքը հայտնում է, որ բախվող զբոսանավը եղել է «Սոլարիս» անունը կրող նավը: