Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է իր չմտածված սխալը
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը լրագրողներին հայտնել է իր սխալի մասին, որը նա արել է երկու տարի առաջ: Այս մասին գրում է «Rambler.ru»-ն:
Ըստ երգչի, նա չի կարողանում իրեն ներել այն որոշման համար, որ հրաժարվեց բորոլր մրցանակներից, որոնք ստացել էր 2 տարի առաջ:
«Ես մեղադրում եմ ինձ այդ խայտառակ սխալի համար, որը կատարել եմ 2015թ-ին: Այն տարի, երբ ես հրաժարվեցի բոլոր երաժշտական մրցանակներից: Այդպիսով ես զրկեցի ճանաչում ստանալուց բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հետ աշխատել էին՝ երգի հեղինակ, տեսահոլովակի ռեժիսորներ, օպերատորներ»,- ասել է Կիրկորովը:
Երկու տարի առաջ Կիրկորովը հայտարարել էր, որ ցանկանում է ճանապարհ տալ երիտասարդ արվեստագետներին և որ ինքը արդեն ստավել է բացարար քանակությամբ մրցանակներ: Երգիչը նշել է, որ ինքը ցանկանում է կենտրոնանալ ստեղծագործական գործունեության վրա, այլ ոչ թե մրցանակների: