Ահաբեկչական հարձակում Սասունում. կա մեկ զոհ
Պատմական Սասունի մի հատվածը հանդիսացող Բաթման նահանգի Քոզլուքում, որը այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ահաբեկչական հարձակում են իրականացրել: Այդ մասին հայտնում է թուրքական «Batmanhabergazete»-ը: Ահաբեկչությունը իրականացվել է ինքնաշեն մենքենայի պայթեցումով:
Մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա երիտասարդ ուսուցչուհի Շենայ Այբուքե Յալչընը, ով դեպքի վայրում հայտնվել էր պատահաբար:
Ինչպես նշում է «Batmanhabergazete»-ը` ահաբեկիչների թիրախ դարձած մեքենան պատկանել է Քոզլուքի մարզային կենտրոնի ղեկավարի զարմիկին: