Իտալիայում բազմազավակ մայրը ծննդաբերությունից հետո սառցապատել է երեխային
Իտալիայում բազմազավակ մայրը անմիջապես ծննդաբերությունից հետո սառցապատել է իր երեխային: Հանցագործությունի ի կատար է ածվել Էմիլյա-Ռոմանիա շրջանի տներից մեկում: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Ստացված տեղեկատվության համաձայն` նորածնին սկսել են փնտրել միայն այն ժամանակ, երբ երեխայի մայրը բժշկի է դիմել արյունահոսության գանգատներով և միանգամից կորցրել է գիտակցությունը: Գիտակցության գալով` կինը պատմել է, որ շատ է հոգնել մի քանի օր առաջ, սակայն բժիշկները պարզել են, որ նրա մոտ կամ վաղաժամ ծննդաբերություն է եղել, կամ հղիության արհեստական ընդհատում:
Երբ ոստիկանություն տեղեկացել է պատահածի մասին, միանգամից սկսվել են որոնողական աշխատանքները: Սառնարանի խցիկում նրանք հայտնաբերել են սառեցված վեցամսեկան պտուղ: Լրատվամիջոցների հավաստմամբ` ընտանիքը ապրում էր չափազանց վատ պայմաններում և դեռ հայտնի չէ` արդյոք կնոջ ամուսինը տեղյակ էր բազմազավակ մոր գործած ոճրի մասին: