2016 թվականի ապրիլից առաջ էլ մեր սահմանները պահվում էին ժամանակակից սարքավորումներով
Մենք ազգովի միշտ մի վախ ենք ունեցել՝ հանկարծ աչքով չտան: Մենք հարևանի աչքից ենք վախեցել, բարեկամի աչքից ենք վախեցել, անծանոթ մեկի աչքից ենք վախեցել, ու դա մտել է մեր մեջ ու խորը արմատներ է գցել:
Աչքով չտալու վախը անցել է նաև մեր պետական կառույցներին: Օրինակ: 2016 թվականի ապրիլից առաջ էլ մեր սահմանները պահվում էին ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք դրա մասին ոչ մի բառ չէինք ասում: Ժողովրդի մեջ թողնելով այն վարկածը, որ կանսեռվի բանկեքի հույսին ենք մնացել: Հիշում եմ, երբ առաջին անգամ այդ սարքերը տեսա, ոգևորվածությանս չափ ու սահման չկար: Ասացի՝ ինչու՞ չեք ցուցադրում, ինչու՞ մեղադրանքներին չեք պատասխանում: Պատասխանեցին՝ ի՞նչ պարտադիր է՝ բոլորը իմանան, մենք ունենք, մեզ հերիք է:
Նույնը զենքի առումով: 80-ականների զենքերի մասին խոսելիս մենք չփորձեցինք մարդկանց հասկացնել, որ աշխարհի ամենահարմար զենքերից մեկը ՝ ԱԿ-47-ը արտադրված է 1947 թվականին ու հիմա չկա մի զենք, որը կարող է դրան փոխարինել: Անկախ նրանից լեգենդներ են հյուսվում այդ զենքի մասին, երբ ասում են ջրի տակ կրակում է, ցեխի մեջ ամիսներով մնա, հանես կկրակի: Իրոք հզոր զենք է: Դրա ի՞նչը փոխարինես:
1963 թվականի Դ-30 հաուբիցները: Մի հրաշալի զենք: Կրկին անփոխարինելի: Մի քիչ կոպիտ է հնչում անփոխարինելի բառը, քանի որ ամեն ինչից լավը ու շատ լավը կա, բայց տվյալ դեպքում պետք է ասվի:
Թվարկածս երկու զենքերն էլ շատ լայն տարածում ունեն աշխարհի գրեթե բոլոր բանակներում:
Հների մասին հիշելով ու դրանց վրա հույս դնելով՝ մենք իհարկե չենք մոռանում նաև նորերի մասին: Բանակում շուտով կկիրառվի կամ արդեն կիրառվում է լազերային սարքը, որը կուրացնում է թշնամու դիպուկահարներին: Նկարահանող սարքերից ստացած տեսանյութերը բոլորդ տեսել եք , կարիք չկա դրանց մասին երկար-բարակ գրելու:
Բայց շատ քիչ ենք տեղեկացնում ու հպարտանում մեր զենքերով, մեր ձեռքբերումներով: Թշնամին իր ունեցած մեկ լուն, որպես փիղ է ներկայացնում: Իսկ մենք: Սահմանին կանգնած զինվորը գիտի հերիքա, էլ ինչ պարտադիրա բոլորը իմանան:
Չէ տղերք, 21-րդ դարնա: Պարտադիր է:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: