Ադրբեջանի էներգետիկայի նախարարի մահը շատ ավելի մեծ կորուստ են համարում Թուրքիայի համար
Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը երկար տարիներ՝ 1993- 2005թթ, ղեկավարել է SOCAR պետական ընկերությունը, իսկ 2005-ից եղել է արդյունաբերության և էներգիտակիայի, 2013թ.-ից էներգետիկայի նախարար:
Հատկանշական է, որ ազերի նախարարի մահը շատ ավելի մեծ կորուստ են համարում Թուրքիայի համար, քանի որ հենց այս անձի անվան հետ է կապվում Տրանս-անատոլիական գազատարի (TANAP) նախագիծը , ինչպես նաև Թուրքիայի համար մի շարք այլ կարևոր տնտեսական ծրագրեր:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: