Արցախի հաղթանակած 100 պատանիներն ու աղջիկները Հայաստանում են
Ավարտվեց «Շնորհալիներ 2017» Հանրապետական փառատոն-մրցույթը Հայաստանում և Արցախում: Այն կազմակերպվեց «Իզաբել» կենտրոնի 25 ամյակին ընդառաջ և նվիրվեց Շուշիի ազատագրման 25 ամյակին: Մրցույթին մասնակցեցին 7-20 տարեկան 1200 պատանիներ և աղջիկներ: ՀՀ մարզերի համար մրցույթը կայացավ Երևանում 2017թ-ի ապրիլի 20-24-ը, առաջին մրցանակակիրներ դարձան 22 մենակատար և 2 համույթ:
Մրցույթը Արցախում կայացավ մայիսի 12-14-ը Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի մշակույթի պալատում և հրապարակում: Առաջին մրցանակակրիներ դարձան 13 մենակատար և 5 համույթ` 100 մասնակից:
Հունիսի 10-ին Արցախից Հայաստան են ժամանելու 100 մասնակիցներ` փառատոնի գալա համերգին մասնակցելու համար:
Հայաստանի և Արցախի դափնեկիրների համատեղ գալա համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017թ-ի հունիսի 11-ին, ժամը 18:00-ին Երևանում` Կամերային երաժշտության տանը: