Անսպասելի է. Թրամփը Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների մասին
Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին կայացած խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները նախագահ Դոնալդ Թրամփի համար անսպասելի են եղել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Անսպասելի է»,-ասել է նախագահը Սպիտակ տան լրագրողներին, երբ նրանք խնդրել են մեկնաբանել քաղաքական իրադարձությունը, սակայն ոչինչ չի ավելացրել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել էր Թերեզա Մեյը՝ «պահպանողակնները» 318, լեյբորիստները՝ 262, Շոտլադիայի ազգային կուսակցությունը՝ 35, լիբերալ դեմոկրատները՝ 12, այլ միավորումները՝ 23 մանդատ: