Թրամփի 5-ամյա թոռնուհին ցանկանում է ծառայել ռազմածովային ուժերում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 5-ամյա թոռնուհի Արաբելլան հայտնել է, որ ցանկանում է ծառայել ռազմածովային ուժերում, երբ մեծանա: Դրա մասին աղջիկը գրել է հարցաշարում, որը բաղկացած է եղել երեխաների տված հարցերից իր մանկապարտեզի խմբում: Թվիթթերյան իր էջում Իվանկա Թրամփը հրապարակել է այդ հարցաշարը: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Արաբելլայի պատասխաններից երևում է, որ նրա սիրելի տոնը հրեական Հանուկա տոնն է, քանի որ այդ օրը նա բազմաթիվ նվերներ է ստանում, իսկ եթե նա կարողանա աստղ դառնալ, ապա կդառնար Դավթի աստղը: Բացի այդ, ամերիկացի առաջնորդի թոռնուհին խոստովանել է, որ սիրելի ուտելիքը պաղպաղակն է, իսկ գույնը՝ ծիածանի գույնը:
Արաբելլա Ռոուս Քուշները Իվանկա Թրամփի և ամերիկացի գործարար Ջարեդ Քուշների դուստրն է: Ջարեդն այժմ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում: Աղջկա ծնողները ծանոթացել են 2007 թվականին, իսկ երկու տարի հետո ամուսնացել: