Թեհրանում ահաբեկչությունից հետո ևս 8 կասկածյալ է ձերբակալվել
Իրանի իրավապահ մարմինները այսօր ձերբակալել են 8 մարդու, ովքեր կասկածվում են Թեհրանում ահաբեկչական գործողություններում մասնակցություն ունենալու մեջ: Այս մասին գրում է « РИА Новости»-ն:
Կասկածյալներից 7-ը ձերբակալվել են Իրանի Ֆարդիս քաղաքում մյուսը ձերբակալվել է գավառական քաղաք Քերեջում:
Իրանի ոստիկանության մամուլի խոսնակ Հոսեյն Աշտարին հաստատել է ձերբակալության լուրը: Նա նշել է նաև, որ Իրանի քաղաքացիների ակտիվությունը օգնում է բացահայտելու ահաբեկիչներին:
Բացի 8 կասկածյալներից ավելի վաղ Իրանի մայրաքաղաքում ձերբակալվել են ևս 41-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանում «Իսլամական պետությունը» միաժամանակ ահաբեկչական գործողություններ է իրականացրել, որի հետևանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել է 43-ը: