Մերկելը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել միասին Կատարի ճգնաժամի լուծումը գտնել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին Կատարի դիվանագիտական ճգնաժամը կարգավորելու համար համատեղ աշխատել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյայի հետ հանդիպման ժամանակ Մերկելը ասել է, որ Կատարում իրավիճակը հաղթահարելու համար անհարժեշտ է ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլև Իրանի և Թուրքիայի ներգրավումը:
«Մենք մտահոգված ենք Կատարի իրավիճակի համար և Պարսից ծոցի բոլոր երկրները պետք է աշխատեն միասին գտնել լուծումներ»,- ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ արաբական մի շարք երկրներ խզել են իրենց դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ մեղադրելով ահաբեկչական գործողություններին աջակցելու մեջ: