Վաղը Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Ֆրանսիայում հունիսի 11-ին և 18-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնցով էլ պայմանավորված կլինի նոր կառավարության կազմը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Քվեարկությունը ընթանալու է երկու փուլով և ընտրվելու է 577 պատգամավոր:
Ըստ հարցումների՝ առաջատար են նախագահ Էմանուել Մակրոնի ստեղծած «Առաջ» շարժումը, «Հանրապետականներ», և Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունները:
Նշվում է, որ չնայած 7-8 միլիոն բնակչության աջակցությանը Մարին Լե Պենի գլխավորած կուսակցությունը կստանա ոչ ավելի, քան18 տեղ խորհրդարանում: