Ի՞նչ պայմանագիր է կնքել սուպերմոդել Միրանդա Քերը միլիարդատեր զուգընկերոջ հետ
Գեղեցկուհի սուպերմոդել Միրանդա Քերը, ով ամուսնացել է «Forbes»-ի վարկածով ամենաերիտասարդ միլիարդատեր Էվան Շպիգելի հետ, ամուսնական պայմանագիր է կնքել, որի կետերից մեկի համաձայն՝ Քերը ամուսնալուծության դեպքում դրամական փոխհատուցում չի ստանա Շպիգելից:
Ըստ ամուսնական պայմանագրի մեկ այլ կետի՝ սուպերմոդելը պարտավորվում է միլիարդատեր ամուսնու համար ժառանգ պարգևել:
Նշվում է, որ գեղեցկուհին մտադիր է հղիանալ մինչև այս ամռան վերջ: