Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հուլիսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին հանդիպումը կանցկացնի ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հուլիսին՝ Գերմանիայում կայանալիք «G20» ամենամյա գագաթաժողովին: Այս մասին գրում է «RNS»-ը՝ հղում տալով «Bloomberg»-ին, որը վկայակոչում է ամերիկյան նախագահական քարտուղարության անանուն ներկայացուցչին:
Դոնալդ Թրամփի հուլիսյան ուղևորությունը դեպի Եվրոպա, ինչպես հաղորդվում է, կներառի նաև այցելություն Վարշավա:
Հունիսի 7-ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ «G20»-ի ժամանակ:
Նա ընդգծել էր, որ դեռևս ակնկալվում է միայն երկու առաջնորդների առանձնազրույցը, իսկ մամուլի համար ամփոփիչ հայտարարությամբ հանդես գալ չեն պլանավորում: Պեսկովը հավելել էր, որ այդ պահին հանդիպման համար պատրաստություն չեն տեսնում: