Լոնդոնի ահաբեկիչները չեն ունեցել բավարար գումար ծանր բեռնատար վարձելու համար
Լոնդոնի կամրջին ահաբեկչական գործողություններ իրականացնողները պատրաստվել են վարձել ծանր բեռնատար մեքենա, սակայն դրա համար չեն ունեցել բավարար ֆինանսական միջոցներ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ահաբեկիչները փորձել են վարձել ծանր բեռնատար մեքենա 7.5 տոննա քաշով ծանր բեռնատար մեքենայի փոխարեն վարձել են ավելի փոքրը, որի քաշը ծանրացնելու նպատակով այն բեռնե; են բեռնել են խճաքարերով լի պարկերով:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին զինված խումբը Լոնդոնում ահաբեկչական գործողություն էր կատարել: Երեք ահաբեկիչներ մեքենայից դուրս գալով հարձակվել են անցորդների վրա:
Ահաբեկիչները սպանվել են ոստիկանների կողմից: Ավելի ուշ հաղորդվել է, որ հարձակման հետևանքով մահացել 8 մարդ է մահացել: