Բիլլ Քլինթոնի տունն այրվել է
Ամերիկայի Արկանզաս նահանգում՝ Ֆեյեթվիլլ քաղաքում, որտեղ նախկինում ապրել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, առանձնատունը մեծ կորուստներ է ունեցել հրդեհի հետևանքով:
Երբ հրդեհը բռնկվել է, առանձնատանը մեկ մարդ է եղել, և նրան հաջողվել է դուրս գալ տնից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տունը, որը կառուցվել է 1957 թվականին, ներառված է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմական վայրերի ազգային գրանցամատյանում:
Նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն այստեղ ապրել է 1973-1974 թվականներին, երբ եկել էր իրավունք դասավանդելու Արկանզասի համալսարանում: