Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ «չի նկատել», որ Քաթարը աջակցի ահաբեկչական խմբավորմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ «չի նկատել» Քաթարի հովանավորումը որևէ ահաբեկչական խմբավորման և կշարունակի է աջակցել այդ պետությանը: Այս մասին գրում է « РИА Новости»-ն:
«Մինչ այսօր ես չեմ նկատել, որ Քաթարը աջակցի ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է Էրդողանը: Նա նաև ընդգծել է, որ «Թուրքիան բոլոր հարցերով կշարունակի աջակցել Քաթարին»:
Նախագահը կոչ է արել նաև դադարեցնել «Քաթարի» շրջափակումը՝ նշելով, որ Սաուդյան Արաբիան, լինելով տարածաշրջանի հզոր և խոշոր պետությունը, պետք է իր վրա վերցնի երկրների հաշտեցման պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հունիսի 7-ին ընդունել է Քաթարում թուրք զինվորների տեղակայելու մասն նոր օրինագիծը: