Պուտինը պատմել է իր թոռնիկների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցի ընթացքում պատմել է իր թոռնիկների մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN» հեռուստաընկերությանը:
Օլիվեր Սթոունը Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ նրան մի քանի հարց է տվել ընտանիքի մասին, մասնավորապես՝ հարցրել է, թե արդյոք նախագահը սիրում է իր թոռնիկներին:
Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ սիրում է թոռնիկներին, և իր ափսոսանքն է հայտնել, որ քիչ ժամանակ ունի նրանց հետ խաղալու համար:
Ավելի վաղ Օլիվեր Սթոունը պատմել էր, որ Վլադիմիր Պուտինը շախմատիստի պես է մտածում: