Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ են վարել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարության ներկայացուցիչները մի քանի գաղտնի բանակցություններ են ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ Սիրիայում սրացումը վերացնելու հարցով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Ինչպես հաղորդվում է՝ մի քանի հանդիպում տեղի է ունեցել Հորդանանում տեղի իշխանությունների մասնակցությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հետագա բանակցությունները կարող են տեղի չունենալ ԱՄՆ-ի և Սիրիայի կոնֆլիկտի սրացման պատճառով: Միաժամանակ ԱՄՆ-ն ակնկալում է Ռուսաստանի օգնությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: