Ռուսաստանը կարող է պատժել «Ամերիկայի ձայն»-ին
Ռուսաստանը կարող է պատասխան քայլեր անել ՌԴ-ում գործող ամերիկյան լրատվամիջոցների հանդեպ, մասնավորապես՝ «Ամերիկայի ձայնի», այն դեպքում, եթե ԱՄՆ-ն լրացուցիչ քայլեր անի, որոնք կդժվարեցնեն «RT»-ի և այլ ռուսական լրատվամիջոցների աշխատանքը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Միջազգային հարցերով դաշնային կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտնել է, որ ռուսական լրատվամիջոցներին ԱՄՆ-ում փորձում են թույլ չտալ տարածել օբյեկտիվ տեղեկատվություն, որը պատվիրված չէ, որոնք իրենք՝ ԱՄՆ-ի իշխանությունները տարածում են, իսկ Ռուսաստանում նույն ժամանակ արդեն տասնյակ տարիներ և՛ «Ամերիկայի ձայնը», և՛ այլ լրատվամիջոցներ հակառուսական քարոզչություն են անում և շարունակում հանգիստ աշխատել:
Համենայն դեպք, Եվրոպայում սկսել են գիտակցել Ռուսաստանի ընկերությունների բողոքների աբսուրդային լինելը, այդ թվում՝ ԶԼՄ-ների: