Ադրբեջանում երկու անգամ դատապարտված ամուսինը սպանել է կնոջը և երկու անչափահաս երեխաներին
Ադրբեջանի Մինգեչաուր գյուղում ամուսինը, ով երկու անգամ դատապարտված է եղել, սպանել է կնոջը և երկու երեխաներին: Այս մասին գրում է «АПА»-ն:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Նիզամի փողոցի 31 բնակարանում:
Ըստ հարազատների սպանություն իրականացնողը նախկինում դատապարտված է եղել սպանության և կողոպուտի համար: Նա արդեն հայտարարել է, որ սպանությունը ինքն է իրականացրել` խանդի հողի վրա: Մարդասպանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Լազիմ Հուսեյնովը, ով կատարել էր սպանությունները իր կնոջից մեծ էր 22 տարի: Նրա անչափահաս երեխաները 8 և 5 տարեկան էին: