5 ամսվա ընթացքում Ռուսաստանից 22 միլիարդ դոլարի արտահոսք է եղել
Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից դուրս է հոսել 22.4 միլիարդ դոլար: 2016 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 10.3 միլիարդ: Այս մասին վկայում են տվյալները, որոնք հրապարակվել են Կենտրոնական բանկի կայքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Կապիտալի դուրս բերման գործընթացում, տարբերություն նախորդ տարվա, գերիշխել են բանկային ոլորտի գործոողությունները՝ կապված արտասահմանյան մասնեբաժերի և արտաքին պարտավորությունների կատարման հետ: Այլ ոլորտները, որոնք օգտագործել են տնտեսության գումարները, հակառակը, ապահովել են կապիտալի մաքուր ներմուծում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
2017 թվականին հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի ընթացիկ գործողությունների դրական հաշվարկը կազմել է 27 միլիարդ դոլար: