Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվել է. այս անգամ հերթը ռուս գրող Էդուարդ Լիմոնովինն էր
Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվել է ևս մեկով: Այս անգամ Ադրբեջանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է ճանաչել ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովին: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից:
Ինչպես հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ ռուս գրողի՝ «սև ցուցակում» ներառվելու պատճառը Արցախ այցելելու փաստն է:
Նշենք, որ Լիմոնովն այցից հետո Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել Արցախին վերադարձնել հողերը: