«Apple»-ի, «Amazon»-ի և «Microsoft»-ի ղեկավարները կանչվել են Սպիտակ տուն
«Apple»-ի ղեկավար Թիմ Քուկը, «Amazon»-ի ղեկավար Ջեֆֆ Դեզոսը և «Microsoft»-ի ղեկավար Սաթյա Նադելլան կայցելեն Սպիտակ տուն տեխնիկական խորհրդի առաջին նիստը անցկացնելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Տեխնիկական խորհուրդը ձևավորվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի մեկի հրահանգով: Խորհրդի նախագահ է նշանակվել Ջարեդ Քուշները՝ Սպիտակ տան ղեկավարի ավագ խորհրդականը, ով Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփի ամուսինն է: Խորհրդի նպատակը պետական թվային ծառայությունների «մոդերնիզացիան և կերպարանափոխությունն է»:
Բացի Քուկից, Բեզոսից և Նադելլայից, նիստին մասնակցելու են «Alphabet»-ի գործադիր ղեկավար Էրիկ Շմիդտը, ինչպես նաև «IBM»-ի և «Oracle»-ի ղեկավարները:
Բացի այդ, հրավերներ ուղարկվել են «Facebook»-ի ներկայացուցիչներին, սակայն ընկերությունը դեռևս չի պատասխանել: