Գալկինը պատմել է Պուգաչովայի առողջական վիճակի մասին
Ռուս հաղորդավար Մաքսիմ Գալկինը հայտնել է, որ Ալլա Պուգաչովան իրեն նորմալ է զգում: Նրա խոսքով՝ պրիմադոննայի մոտ «ամեն ինչ լավ է»: Այս մասին նա պատմել է «Муз-ТВ-2017»-ի մամուլի ասուլիսին: Այս մասին գրում է Kleo.ru-ն:
«Այս պահին Ալլայի մոտ ամեն ինչ լավ է: Այժմ նա երեխաների հետ Յուրմալայում հանգստանում է, լավ ժամանակ է անցկացնում: Իսկ ես նրանց այնտեղ եմ թողել, որպեսզի զբաղվեմ մրցանակաբաշխությունը վարելով»,- նշել է Գալկինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի վերջին 68-ամյա երգչուհին դիմել էր բժիշկներին: Բժշկական հաստատությունում պատմել են, որ կատարվել է ախտորոշում, ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն: Այդ հետազոտությունը ցույց է տվել, թե արդյոք պետք է սրտի ստենդավորում անել:
Մայիսի 30-ին Պուգաչովան դուրս է գրվել հիվանդանոցից: Դրանից հետո երգչուհին լքել է Ռուսաստանը: