Թուրքիայում ականապատված մեքենա է պայթել
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Բաթման նահանգի ոստիկանական պահակակետի մոտ, ականապատված մեքենա է պայթել: Պատահարի հետևանքով առնվազն երեք մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «NTV» հեռուստաընկերությանը:
Արտակարգ պատահարը Քոզլուկ քաղաքում է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ և ոստիկանությունը: Պայթյունի դեպքի վայրը շրջափակված է:
Ավելի վաղ Բաթման նահանգում Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ գործողություններ են անցկացվել: