Կանանց ներկայությամբ նա «կենդանանում է». Պուտինի կյանքից մանրամասներ՝ Սթոունի կողմից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մասին ֆիլմի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը «The New York Post»-ին տված հարցազրույցում պատմել է Պուտինի հետ իր հանդիպման մանրամասների մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Նա անձնական մեքենա է վարում և մտածում է շախմատիստի պես»,- հայտնել է ռեժիսորը:
Սթոունը նաև նշել է ռուս առաջնորդի բավականին համեստ լինելու մասին՝ հայտնելով, որ նա «զբոսանավեր և մեծ դղյակներ չի տեսել»:
Հարցազրույցի ընթացքում Սթոունը նաև մանրամասնել է, որ Պուտինը լավ է քնում գիշերները: Ռեժիսորի կարծիքով՝ ռուս նախագահին օգնում է ձյուդոն: Պուտինի հետ ունեցած համատեղ մարզումների մասին հարցին ի պատասխան՝ Սթոունը հայտնել է, որ կգերադասեր հեռու մնալ դրանից, քանի որ «ինքը կամաչեր նախագահի առաջ, ով «հիանալի մարզավիճակում է գտնվում»:
Ռեժիսորը հավելել է, որ Պուտինը կանանց ներկայությամբ «կենդանանում է» և թուլություն ունի կանանց նկատմամբ: Այս եզրակացությանը նա հանգել է, երբ տեսել է նախագահին կնոջ հետ: