Ռիհաննան համերգի ժամանակ հարձակվել է երկրպագուի վրա (տեսանյութ)
LifeStyle25-ամյա հայտնի երգչուհին այնքան է զայրացել երկրպագուի պահվածքից, որ խոսափողով հարվածել է նրա դեմքին: Դեպքը տեղի է ունեցել "Diamonds World Tour" համաշխարհային շրջագայության շրջանակներում' Բիրմինգհեմ քաղաքի գիշերային ակումբում: Ռիհաննան բորբոքվել է այն պահին, երբ երկրպագուն փորձել է դիպչել իրեն:
«Ես միայն ձեռքս պարզեցի նրա ուղղությամբ, իսկ փոխարենը ստացա հարված դեմքիս: Ես չէի սպասում նման բան իմ կուռքից»,- խոստովանել է երկրպագուն:
Երգչուհու թիկնապահները միանգամից փորձել են հանգստացնել աստղին' հեռացնելով վիրավորված երկրպագուից:
Ականատեսների վկայությամբ Ռիհաննան վիրավորանքներ էր տեղում նրա հասցեին, ինչն անգամ նկարահանվել է հեռախոսի միջոցով և տեղադրվել "Youtube”-ում:.