Ալլա Պուգաչովայի թոռնիկը պատրաստվում է ամուսնանալ
Արդեն 4 տարի է, ինչ Ալլա Պուգաչովայի թոռնիկը' Նիկիտան ապրում է 21-ամյա ընկերուհու հետ: 4 տարի նրանք համերաշխ ապրել են և չեն բաժանվել: «Ես շատ եմ սիրում իմ ընկերուհուն և երջանիկ եմ, որ ունեմ նրան մարդ իմ կյանքում: Երբ ես առաջին անգամ տեսա նրան, միանգամից սիրահարվեցի: Դա սեր էր առաջին հայացքից: Ես որոշեցի ժամանակ չկորցնել և որոշեցի գրավել նրա սիրտը: Դա մի անբացատրելի զգացում էր»,- ասել է Նիկիտան:
Իսկ, թե ե՞րբ տեղի կունենա հարսանիքը դեռ պարզ չէ, սակայն հարսանիքի նախապատրաստման աշխատանքները սկսվել են: