Թուրքիան դատապարտել է Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն
Թուրքիան դատապարտել է Իրաքում քրդական ինքնավարության հանրաքվեի անցկացումը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Լրատվամիջոցները ավելի վաղ հաղորդել են, որ Իրաքի կառավարությունը պատրաստվում է սեպտեմբերի 25-ին անցկացնել Քուրդիստանի անկախության հանրաքվե:
«Կարծում ենք, որ Իրաքում քրդական անկախության հանրաքվեի անցկացումը սարսափելի սխալ է երկրի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության առումով: Թուրքիայի քաղաքականության հիմնական սկզբունքը խաղաղության և անվտանգության պահպանումն է տարածաշրջանում»,- ասվել է Թուրքիայի արտագին գործերի նախարարության հայտարարության մեջ: