Էրդողանը հաստատել է Քաթար թուրք զինծառայողներ ուղարկելու մասին օրենքը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը թուրքական զորքեր Քաթար ուղարկելու մասին օրենքը հաստատել է: Երկու երկրների միջև կա ռազմական վերապատրաստության պայմանավորվածություն: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ կտա թուրքական զորքերը տեղակայել Քաթարում, ինչպես նաև վերապատրաստելու այդ երկրի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
Դրանից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Անկարան և Դոհան ստեղծելու են թուրքական ռազմաբազա Քաթարում: Նշվում է նաև, որ թուրքական զինծառայողների տեղակայումը Քաթարում կիրականացվի համաձայն երկու երկրների միջև 2015 թվականին ստորագրված համաձայնագրի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրություննեը հայտարարել են, որ խզում են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: