Նա սպառնում էր ինձ և ցանկանում էր ուժով վերափոխել. Լոնդոնի մարզասրահներից մեկում ջիհադիստների են պատրաստել
«The Times» պարբերականի տվյալներով՝ Լոնդոնի ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակում «Ummah Fitness» մարզասրահում իրականացված խուզարկությունների արդյունքում պարզ է դարձել, որ այդտեղ անցկացվել են ահաբեկիչների պատրաստման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «РБК»-ն՝ հավելելով, որ այդ մարզասրահ այցելել են ահաբեկչությունն իրագործողոները:
Ինչպես պատմել են «The Times»-ի աղբյուրները՝ հունիսի 4-ի ահաբեկչությունն իրականացրած նվազագույնը 2 տղամարդ այցելել են Լոնդոնի Իլֆորդ թաղամասում գտնվող «Ummah Fitness» մարզասրահ: Տղամարդկանցից մեկը 27-ամյա Հուրամ Բուտտն է, ում այցելուները պարբերաբար տեսել են մարզասրահի գրանցման բաժնում: Մյուս ահաբեկիչը 22-ամյա Յուսեֆ Զագբան է, ով այդ սրահում մարզվում էր:
«The Times»-ին հայտնի է դարձել, որ 2 թ.-ից բրիտանական իշխանություններին հայտնի է եղել մի անձնավորության մասին (ում անունը պարբերականը չի տեղեկացնում իրավաբանական պատճառներով), ով Իլֆորդի մարզասրահում ջիհադիստների է պատրաստում: Պարբերականի աղբյուրն այդ տեղեկությունը հաստատել է:
«Նա ցանկանում էր ուժով վերափոխել ինձ: Նա պատմում էր իր պարապմունքների մասին, որոնց թվում էին նաև զենքից և դանակից օգտվելու հնարքները.... ինչից հետո ինձ ցույց էր տալիս իր հեռախոսի լուսանկարներից և սպառնում՝ «տես, ես ջիհադիստների եմ պատրաստում»»,- պարբերականը փոխանցում է աղբյուրի խոսքերը:
Պարբերականի աղբյուրը մանրամասնել է, որ այդ մարդը Լոնդոնի ահաբեկիչների թվում չի եղել, սակայն այնուամենայնիվ նա «ծայրահեղական է և ավազակ»:
«Ummah Fitness» մարզասրահը, պարբերականի տվյալներով, բացվել է Ադել և Սեյջիլ Շահիդների կողմից, ովքեր Մեծ Բրիտանիայում արգելված «Ջեյշ ալ Մուհաջիրին վալ Անսար» խմբավորամ ն անդամներ են: Նշվում է, որր խմբավորման ղեկավարի հետ Լոնդոնի ահաբեկիչներից Հուրամ Բուտտն ունեցել է ամուր կապեր: