Սպիտակ տունը չի պատրաստվում հանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն դեռևս մտադիր չէ վերացնել ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սառա Սանդերսի պաշտոնական հայտարարությանը:
«Մենք կարծում ենք, որ գործող պատժամիջոցային ռեժիմը լավագույն գործիքն է, որը կստիպի Ռուսաստանին կատարել իր պարտականությունները», - հայտարարել է Սանդերսը:
Նախագահի վարչակազմը հավատարիմ է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցային քաղաքականությանը և կպահպանի պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ «Մոսկվան ամբողջությամբ չի կատարել իր պարտականություններն Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար»: